Այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել մի խումբ մարդիկ՝ ի աջակցություն Զարուի Փոստանջյանի: Վերջիններս վանկարկում են «Զարուհի քաղաքապետ»՝ պահանջելով ավագանու անդամներին քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին և վերջինիս ընտրել Երևանի քաղաքապետ:
Նշենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, Երևանի ավագանին որոշել է այսօր նիստ գումարել, որի ժամանակ պետք է նոր քաղաքապետ ընտրվի: Սակայն 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ:
Քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Ավելի վաղ ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն առաջադրելու քաղաքապետի թեկնածու և չեն մասնակցելու քաղաքապետի ընտրությանը:
Նիստը չկայաալու դեպքում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: