Երևանում արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` բոտուլիզմի առաջացման պատճառը տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենն է: Թունավորման առաջին ախտանշաններ են` սրտխանոցը, գլխապտույտը, տեսողության վատացումը:

Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար մասնագետները զգուշացնում են`

   •        մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ

  •        տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե

  •        առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելով հնարավոր է փրկել հիվանդի կյանքը:

Մեկնաբանություններ