Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մայիսի 28-ին հայտարարություն է ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահապատժի վերաբերյալ` համոզմունք հայտնելով, որ մահապատժի խնդրի միակ լուծումը դրա լիակատար վերացումն է:
Նախարարների կոմիտեն հիշեցնում է 2014 թ. փետրվարի 12-ին ընդունված իր հռչակագիրը, որով մտահոգություն էր հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած վերջին մահապատիժների վերաբերյալ, մասնավորապես, նրանց, որոնք կատարվել են նվազագույն պահանջների խախտմամբ, ինչպիսիք են հնարավոր նվազագույն ցավ պատճառելու պահանջը և այն պահանջը, որ մահապատիժ կարող է կիրառվել միայն արդար դատական քննության անցկացման բոլոր հնարավոր երաշխիքներն ապահովող դատական գործընթացի արդյունքում:
Մասնավորապես, նշվում է ԱՄՆ Օկլահոմա նահանգում 2014 թ. ապրիլի 29-ին Քլեյթոն Լոքեթի մահապատժի իրականացման արտառոց դեպքը, երբ դատապարտյալը ավելորդ տառապանք էր կրել: Այդ համատեքստում հղում է արվում 1966 թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածին: Ըստ այդմ, վերոհիշյալ մահապատժի իրագործման ձևը կարող է համարվել այդ հոդվածի պահանջների և մահապատժի ենթակա անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքների (հաստատված ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից, 1984թ.) խախտում:
Նախարարների խորհուրդը, ողջունելով ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հրամանով մահապատժի կիրառման ընդհանուր վերաքննումը, հաստատապես հավատում է, որ չնայած չնայած այս հարցում դատավարական գործընթացի բարելավման համար ձեռնարկված միջոցների արդյունավետությանը, մահապատժի հարցի միակ լոուծումը դրա լիակատար վերացումն է: Միայն մահապատժի վերացմամբ է հնարավոր խուսափել ցանկացած դատական սխալի անդառնալիությունից, ավելորդ ցավ պատճառելուց և դրան ներհատուկ` մարդու պատվի և անձեռնմխելիության իրավունքների խախտումից:
….
Նախարարների խորհուրդը նշել է նաև, որ ներկայում բաց և ակտիվ ժողովրդավարակն քննարկումներ են անցկացվում ամերիկյան հասարակությունում` կապված մահպատժին վերաբերող բոլոր հարցերի հետ: Բացի այդ, խորհուրդը հայտնում է նաև, որ վերջին տարիներին մի շարք ամերկյան նահանգներ վերացրել են մահապատիժը: