ՀՀ Սահմանադրական դատարանը, նոյեմբերի 14-ին քննելով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի սահմանադրականության հարցը, որոշել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը՝
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: