Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այցելել էր Բուսաբանական այգի և այնտեղից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատմում էր իր կատարած այցի մասին:
«Չգիտեմ ինչից սկսեմ, չգիտեմ ինչ ասեմ, անկեղծ՝ ապշած եմ: Ընկերոջս հետ այցելել ենք Բուսաբանական այգի: Ասեմ, որ այս օրերին բոլորս էլ խնդիր ունենք շոգի հետ կապված, մենք խեղդվում ենք այս տապից, փորձում ենք գնալ Ծաղկաձոր, Սևան, միևնույն ժամանակ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է Երևանում այսքան շոգ։
Երևան քաղաքում ամեն տեղ ծառահատում է իրականացվում և տարբեր չակերտավոր գործարարներ կանաչապատ տարածքները վերածում են սրճարանների և ասում, որ իրենք բարեկարգում են դա և զարմանում են, թե ինչու եմ ես դրան դեմ հանդես գալիս»,- ասաց նա:
Ալսեն Սիմոնյանի խոսքերով Երևանը գնալով դառնում է մի քաղաք, որտեղ շոգին այլևս դիմանալ չի լինում. «Եթե մենք այսպես շարունակենք՝ Երևանում ուղղակի ապրել չի լինելու և այն վերածվելու է անապատի: Այն ինչ ես տեսնում եմ ասյտեղ ուղղակի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Երևանի աղետը #երևանըչիվաճառվում
Gepostet von Alen Simonyan am Montag, 30. Juli 2018