«Եթե կարիք լինի, համապատասխան ստորագրությունը կդրվի, ուղղակի որոշումը տեսնելուց հետո կկարողանանք գնահատականներ տալ». Արամ Օրբելյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ, նախնական կարծում եմ, որ որոշմումը օրինական չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Դեռևս չենք ստացել որոշումը, քանի դեռ այն չկա, չեմ կարող ասել, թե որոշման որ դրույթն ինչքանով է հիմնավոր, ինչքանով՝ ոչ։ Մինչ այդ կարող եմ ընդհանուր նկարագրել, որ հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումն առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռմխելիություն և, համապատասխանաբար, առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, հետևաբար՝ որևէ գործողություն, որն ուղղված է քրեական հետապնդման, իսկ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը: Երբ որոշումը տեսնենք, ավելի մանրամասն կարող ենք ներկայացնել մեր դիրքորոշումը: Եթե իսկապես պարզվի, որ օրինական չէ այդ որոշումը, կբողոքարկենք այն»,-ասաց փաստաբանը:

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ խափանման միջոցի՝ ստորագրություն չհեռանալու մասին, ինքը և նրա պաշտպանյալներն իմացել են մամուլից, որից հետո  կապ են  հասատատել քննաչական մարմնի հետ, որից հետո քննչական մարմնից հայտնել են, որ  փոստով ուղակել են համապատասխան փաստաթղթերը:

Արամ Օրբելյանը լրագրողներին հայտնեց, որ մյուս պաշտպանների հետ քննարկել են և անկախ ամեն ինչից, իրենք նպատակ չունեն խոչընդոտել կամ որևէ կերպ խանգառել գործընթացին. «Բնականաբար, եթե կարիք լինի, համապատասխան ստորագրությունը կդրվի, ուղղակի որոշումը տեսնելուց հետո կկարողանանք գնահատականներ տալ»:

ՀՀ երկրորդ նախագահի անձնագրի՝  վարույթն իրականացնող մարմի մոտ գտնվելու մասին և ՍԵԿՏ համակարգում սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ  Արամ Օրբելյանը հայտնեց, որ դիմել են սահմանապահ զորքերին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք սահմանափակում կա երկրից մեկնելու, թե ոչ և այժմ  սպասում են  պատասխանի. «Դեռ պատասխան չենք ստացել։ Բայց հաշվի առնելով նախկինում եղած պրակտիկան, երբ սահմանափակումները կիրառվում էին նաև վկաների նկատմամբ, հավանականությունը շատ մեծ է, որ կստանանք սահմանափակումների առկայության մասին պատասխան։ Եթե կլինեն սահմանափակումներ, ապա գտնում ենք, որ դրանք ևս ոչ իրավաչափ են, որովհետև Վերաքննիչ դատարանի՝ խափանման միջոցը վերացնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից, անձը չուներ որևէ սահմանափակում տեղաշարժվելու, արտասահման մեկնելու և վերադառնալու, և որևէ խոչընդոտ առանց իրավական հիմքի, կլինի անձի ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, դրանից բխող այլ հետևանքներով »,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի անձնագրերը վարույթն իրականացնող մարմի մոտ գտնվելու վերաբեյալ փաստաբանը նշեց, որ 2017թ.-ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի անձնագիրը պահելը հակասում է Սահմանադրությանը, եթե չկա խափանման միջոց:

«ՄԻՊ-ը դիմել էր Սահմանադրական դատարանին, որն էլ որոշում էր կայացրել, որ մեղադրյալի անձնագիրը չի կարող պահել վարույթն իրականացնող մարմինը: Չեմ կարծում, որ նախաքննական մարմինն այդ մասին տեղյակ չէ»,- ասաց Արամ Օրբելյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից որոշ տվյալների հրապարակումն արգելելն ընդամենը պաշտպանիչ շղարշ է՝ թաքցնելու բոլոր ոչ իրավաչափ գործողությունները:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

«Մենք դիմել ենք Հատուկ քննչական ծառայությանը, որ թույլ տան հրապարակել այն տվյալները, որոնք տրամաբանորեն չեն կարող խոչընդոտել նախաքննությանը, մեր բոլոր միջնորդությունները, սակայն, մերժվել են: Դրան հակառակ Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է հատվածաբար ինֆորմացիա տալ:  Կարծում ենք՝ ՀՔԾ-ի համար սա պաշտպանիչ շղարշ է՝ թաքցնելու համար այն բոլոր ոչ իրավաչափ գործողությունները, որոնք կատարվել են մինչեւ այժմ: Խոսքը վերաբերում է խուզարկություններին և այլ դատավարական գործողություններին»,- հայտարարեց նա:

Նշենք, որ  հուլիսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում որոշում էր կայացվել Ռոբերտ Քեչարյանի նկատմամբ խաբանման միջոց ընտրել կալանավորումը, սակայն ավելի ուշ Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ անձեռնմխելիության հիմքով վերջինս  ազատ արձակվեց:

 

Մեկնաբանություններ