Քննարկման է դրվել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու մասին» որոշումը

«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության կառավարության արձանագրային որոշումը դրվել է քննարկման:

«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նպատակը՝ սովորողների ՌՀԴ կազմակերպումը և իրականացումն ապահովող համակարգերի արդիականացման և կայուն զարգացման ապահովումն է՝ Հայաստանի Հանրապետության ժամանակակից մարտահրավերներին համապատասխան՝ ապահովելով պետական, համայնքային և հասարակական կառույցների ներդաշնակ համագործակցությունը՝ հայրենիքի պաշտպանությանը՝ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացու ձևավորման գործընթացում:

Սույն որոշմամբ առաջարկվում է՝

ա. սահմանել սովորողների  ՌՀԴ ոլորտի  ռազմավարական ուղղությունները և դրանցից բխող գործողությունները,

բ. ապահովել ՌՀԴ իրականացման շարունակականությունը,

գ.սահմանել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների  ղեկավարման, մոնիթորինգի  իրականացման  և վերահսկման ընթացակարգերը,

դ.սահմանել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝  e-draft.am կայքում: