ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր և սահմանափակումներ սահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի հետ «արդար առևտրային գործարք» չեն կնքել:«Սահմանված մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է գանձում: Դա նաև լավ է բանակցային գործընթացի տեսանկյունից, քանի որ եթե որևէ երկիր մեզ հետ արդար առևտրային գործարք չի կնքել, ապա մենք պետք է նոր մաքսատուրքեր սահմանենք այդ երկրի նկատմամբ: Ամեն դեպքում, նոր աշխատատեղեր և ձեռնարկություններ կստեղծվեն: ԱՄՆ-ն պետք է կրկին հարգել»,- նշել է Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱՄՆ-ն այլ երկրներից պողպատի և ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերը համապատասխանաբար 25% -ով և 10% -ով բարձրացնելու մասին որոշում է կայացրել։ ԵՄ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և Կանադան դիմել են պատասխան գործողությունների: Օգոստոսի 5-ին Ռուսաստանը մի շարք ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի նոր դրույքաչափեր է սահմանել: Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ից մի շարք սարքավորումների, մետաղների մշակման և հորատման գործիքների, փոխադրման համար տրանսպորտային միջոցների ներմուծմանը։
Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը, Նորվեգիան և Եվրամիությունը հայց են ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ կայացված որոշումը բողոքարկելու համար արբիտրների խումբ հրավիրելու պահանջով։