Դիմումատուն՝ Ցանկո Տոդորով Դոկտորովն, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1973 թվականին և ապրում է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երեխայի մոր հետ ամուսնության մեջ գտնվելու ժամանակ ծնված երկրորդ երեխայի հայրությունը վիճարկելուն։
2006 թվականին Դիմումատուն ամուսնալուծվել է իր կնոջից և բացահայտել, որ իրենց երկու երեխաներից մեկն իր երեխան չէ։ 2007 թվականի հունվարին գենետիկ ԴՆԹ թեստ անցկացնելուց հետո բացահայտվել է, որ Դիմումատուն չի հանդիսանում այդ երեխայի կենսաբանական հայրը։ Նույն թվականի հաջորդ ամսին Դիմումատուն հայրության վիճարկման վերաբերյալ քաղաքացիական հայց է ներկայացրել։ Այնուամենայնիվ, դատարանը մերժել է քաղաքացիական գործ հարուցել Դիմումատուի ներկայացրած հայցի հիման վրա, քանի որ դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրացել էր։ Դատարանի կայացրած այս որոշումը հետագայում հաստատվել է նաև Բուլղարիայի Բարձրագույն դատական ատյանի կողմից։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ դատարանը մերժել է հայրության վիճարկման վերաբերյալ իր հայցը միայն այն պատճառով, որ վերջինս այն ներկայացրել է երեխայի կենսաբանական հայր չհանդիսանալու փաստն իմանալուց մեկ տարի անց, երբ հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետն արդեն լրացել էր։
Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։