ՀՀ դատախազությունն այսօր տարածած հաղորդագրությամբ արձագանքել է սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումները «ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության» կողմից ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար»: