Գազի սակագինը կմնա անփոփոխ

շմոլ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիսռտը, որի ժամանակ գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

Ըստ այդմ՝ բնական գազի գինը ՀՀ-ի համար 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը: Նշվել է նաև, որ այս հարցում կառավարությունը շարունակելու է տարբերակված մոտեցում ցուցաբերել սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների նկատմամբ՝ այդ խմբերի համար պահպանելով դեռ նախորդ տարի կառավարության կողմից սահմանած գազի հատուկ սակագինը:

Մեկնաբանություններ