Մի խումբ ակտիվիստներ առավոտից փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը, որպեսզի թույլ չտան Տարոն Մարգարյանին մտնել քաղաքապետարան։Ցուցարարներն առավոտյան նաև զանգահարել են ոստիկանություն և տեղեկացրել Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հետաքննության մասին՝ հորդորել ձերբակալել վերջինիս:
Նշենք, որ նախօրեին FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակել է տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը: