Բերման ենթարկվածների թիվը ժամը 15:00-ի դրությամբ հասնում է 70-ի

Բերման ենթարկվածների թիվը ժամը 15:00-ի դրությամբ հասնում է 70-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիակնության մամուլի վարճությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երևանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Արդյունքում իրականացվող գործողությունների համար ոստիկանությունը քաղաքացիներին բերման են ենթարկում: Հավելենք, որ Երևան քաղաքի կենտորնական շատ փողոցներում երթևեկությունը ոչ բարվոք վիճակում է, քանի որ ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ակցիան ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի:

Հավելենք, որ Էջմիածնում ևս ցուցարարները բողոքի ակցիա են իրականացունում և քայլերթով գալիս են դեպի Երևան:

Մեկնաբանություններ