Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի տեղակալ Բոյանա Ուրումովայի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և անդրադարձել իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող մի շարք խնդիրների: Քննարկվել է նաև Հայաստանի՝ ԵԽ մի շարք կոնվենցիաներին միանալու հարցը:

Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը, գործընկերներին ներկայացրել է քննարկվող ոլորտում առկա իրավիճակը և ակնկալվող զարգացումները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական և միջազգային իրավական երաշխիքների ամրապնդման համատեքստում:

Մեկնաբանություններ