Արգելված իրեր՝ կալանավորված անձի հանձնուքի մեջ

Հուլիսի 24-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Ս.-ի անվամբ քաղաքացուհի Լ. Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, իսկ թթվի միջից՝ բջջային հեռախոսի մարտկոց:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ