Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանն ազատության մեջ է

Արարատ Խանդոյանն ազատության մեջ է. Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը:

Նշենք, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի «Միայնակ գայլ»-ի եղբայրն է, վերջինս արդեն երկու տարի

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասույթան դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի ունեցած սույն քրեական գործով դատաքննության արդյունքում՝ Արարատ Խանդոյանը դատապարտել էր 3 տարի 6 ամսվա ազատազրկման: 

Վերաքննիչ քրեական դատարանն էլ իր հերթին 2017 թվականի դեկտեմբերի 11-ին անփոփոխ է թողել դատավոր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրի կայացրած որոշումը:

Ըստ մեղադրանքի, զանգվածային անկարգությունների ժամանակ Արարատ Խանդոյանը բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը: Արարտ Խանդոյանը իրեն առաջադրված մեղադրանքը անհիմն է համարել, իսկ վերջինիս փաստաբան Արա Ղարագյոզյանը բազմիցս նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել նախկին իշխանությունների կողմից:

Մեկնաբանություններ