Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը նույնությամբ ներկայացնում ենք.«Հարգելի ՀՀ քաղաքացիներ,
ՀՀ առողջապահության նախարարությունը, հենվելով ժամանակակից բժշկագիտության մոտեցումների վրա, մեծապես կարևորում է հիվանդությունների կանխարգելման դերը մարդկանց առողջության պահպանման հարցում:
Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության 18 տարեկան և բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ, հետևյալ ծավալների շրջանակում.
-
առողջապահական հարցերով կրթում
-
զարկերակային ճնշման չափում,
3. գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում),
4. կրծքագեղձի զննում,
5. Պապ քսուք (30-60 տարեկան կանանց շրջանում),
6. ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում,
7. մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում:
Կոչ ենք անում Ձեզ օգտվել ընձեռված հնարավորությունից և անել Ձեր քայլը Ձեր իսկ առողջության պահպանման հարցում:
Հիշեցնում ենք, որ Դուք ազատ եք Ձեզ սպասարկող բժշկի ընտրության հարցում և սահմանված կարգով կարող եք դիմել Ձեր նախընտրած ԱԱՊ բժշկական հաստատություն` ընտրել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկ, գրանցվել վերջինիս մոտ և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններ»: