ՀՀ առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ այցելել է Գարեգին Չուգասզյանին: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Ժամը 17:00 այցելեցի Գարեգին Չուգասզյանին, որպեսզի տեղեկանամ նրա առողջական վիճակի մասին և առաջարկեմ իմ աջակցությունը։ Նա այդ պահին հանգստանում էր և ես որոշեցի չխանգարել նրան։
Սահմանեցինք շտապ օգնության անձնակազմի շուրջօրյա հերթապահություն»։