Առաջարկ է եղել ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական ձևաչափ. Արա Բաբլոյան

Կիպրոսի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ծանրակշիռ ներդրում կունենա մեր բարեկամական երկրների միջպետական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:

Ըստ Արա Բաբլոյանի՝ Հայաստանի ու Կիպրոսի ամուր հարաբերությունները պատմամշակութային, հոգևոր, արժեհամակարգային այլ ընդհանրություններ ունեն.

«Քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք ակտիվ դինամիկա են ձեռքբերել վերջին տարիների ընթացքում: Օրենսդիր մարմինների միջև համագործակցության առավել խթանման հարցում կարևորել ենք հանձնաժողովների աշխատանքների աշխուժացումը: Ցանկանում եմ նշել կիպրահայ համայնքի արժանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Վարդգես Մաղտեսյանի նշանակալի ավանդն ու ներդրումը»,- ասաց ԱԺ նախագահը, շարունակելով, որ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում Կիպրոսի խորհրդարանի նախագահի առաջարկին՝ ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական ձևաչափ:

 

Մեկնաբանություններ