Աշխատանքային անվտանգություն մաս 2․իրավական նորմերը, արտաժամյա աշխատանքի վարձատրությունը

Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի

Ո՞րքան ժամանակաշրջանի համար և ե՞րբ կարող է պահանջվել արտաժամյա աշխատաժամանակի համար վարձատրություն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

  Հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:

ՀՀ կառավարության ««Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» 08.06.1998 թվականի թիվ 352 որոշման (ուժի մեջ է մտել 10.07.1998 թվականին, ուժը կորցրել է 01.01.2013 թվականին) «Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)ցանկը» վերտառությամբ թիվ 1 հավելվածի 1-ին կետի (12.05.2005 թվականի խմբագրությամբ) համաձայն՝ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`

ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ`  արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,                                   . . .

ՀՀ կառավարության «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշման հավելվածով սահմանված «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների» ցանկի 1-ին կետի (03.07.2014 թվականի խմբագրությամբ) համաձայն՝ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`

1) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ

ա. արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,                                                . . .         

 ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում 2016 թվականի հուլիսի 22-ին կայացված որոշմամբ ամրագրել է հետևյալը.

Վերլուծելով գործող ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման բնույթ կրող վճարները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման վճար է, օրինակ, աշխատավարձի կազմի մեջ մտնող հավելումը՝ հաշվի առնելով, որ վերջինս վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու և (կամ) արտաժամյա և (կամ) գիշերային աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար: Այլ կերպ ասած՝ հավելումը նույնպես իր բնույթով փոխհատուցողական է, որը, սակայն, ներառվում է աշխատավարձի կազմի մեջ՝ ուղղակիորեն նախատեսված լինելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով որպես լրացուցիչ աշխատավարձ:

. . .                                                               

Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների վերաբերյալ վերոշարադրյալ իրավական վերլուծությունների համադրման արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում որպես բացառություն նշված «աշխատավարձ» եզրույթն իր մեջ ներառում է բացառապես աշխատանքի կատարման դիմաց պարբերաբար տրվող հիմնական և լրացուցիչ աշխատավարձը, ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները:

Վերոգրյալ իրավական նորմերի և Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրոքորոշման ուժով կարող ենք փաստել, որ արտաժամյա աշխատանքի համար վճարվող հավելումը լրացուցիչ աշխատավարձ է, և լրացուցիչ աշխատավարձ լինելու հիմքով դրա նկատմամբ տարածվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, և հայցային վաղեմության ժամկետ դրա վրա չի տարածվում:

Հիշյալի հիմքով՝ աշխատողը գործատուից կարող է պահանջել վճարել արտաժամյա աշխատաժամանակի վարձատրությունը այն ամբողջ ժամանակահատվածի համար, երբ աշխատողն աշխատել է արտաժամյա աշխատաժամանակում՝ առանց հայցային վաղեմության 3 տարվա սահմանափակման:

Աշխատողը գործատուին նման պահանջ կարող է ներկայացնել ինչպես աշխատանքային իրավահարաբերությունների ընթացքում, այնպես էլ  աշխատանքային իրավահարաբերությունների դադարեցումից հետո: Ավելին, գործատուի կողմից նման պահանջը չբավարարելու դեպքում ցանկացած պահի այն կարելի է ներկայացնել դատական կարգով: Սակայն, դատական կարգով նման պահանջ ներկայացնելիս հարկ է հաշվի առնել, որ դատարանում անհրաժեշտ կլինի ներկայացնել թույլատրելի, վերաբերելի և բավարար ապացույցներ, որոնցով հաստատապես կապացուցվի, որ աշխատողն աշխատել է առողջության և անվտանգության պայմաններին չհամապատասխանող աշխատավայրում: Նման ապացույց կարող է լինել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր ապացույցները. գրավոր ապացույցներ, աուդիո-վիդեոձայնագրություններ, լուսանկարներ, գործին մասնակցող անձանց և վկաների ցուցմունքներ, փորձագիտական եզրակացություն և այլն:

Ի՞նչպես սահմանել՝ որն է առողջության և անվտանգության պայմաններին չհամապատասխանող աշխատավայրը:

Առկա են աշխատավայրում առողջության և անվտանգության պայմանները սահմանող ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարի հրամաններ, որոնցով նախատեսված նորմերին և կանոններին չհամապատասխանող աշխատավայրը կարող է որակվել որպես առողջության և անվտանգության պայմաններին չհամապատասխանող:  ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարի այդ հրամաններն են.

  • «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ» N 2.2-002-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման –http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87500[1]
  • «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» N 2.2.4-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման – http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=63216
  • «ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ» N2-III-11.3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարության հրաման (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117610),
  • ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=23317),
  • «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ԴԱՇՏԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-005-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման –http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=23319
  • «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ (50 Հց) ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆN 2.2.4-006-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման – http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24128
  • «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԻՆՖՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-008-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման –http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24395
  • «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆN 2.2.4-007-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  առողջապահության նախարարի հրաման http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24405
  • «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-009-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման- http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87517
  • «ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-010-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրամանhttp://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24892
  • «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ» N 2.2.5-004-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման- http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87440
  • «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԴԻՄԵԹԻԼՎԻՆԻԼԷԹԻՆԻԼԿԱՐԲԻՆՈԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ» ՀՆ N 2.2.5-005-12 ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման –http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=73913
  • «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԵՆՔԵՐԻ» N 2.2.8-003-12 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման- http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=78913
  • «ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.13.1, 7.006.08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման-http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=33536
  • ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2.2.5-014-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման –http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112230
  • ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՊԱՀՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆԸ ԵՎ ԹԱՂՄԱՆԸ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.7.002-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման-http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109697
  • «ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ» ՍՆ N 2.2.5-003-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման-http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=61546
  • «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ» ՍԱՆԿԵՎՆ N 2.6.3-005-12 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման-http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=74040

 Որպես օրինակ, ներկայացնենք  հիշյալ հրամաններով սահմանված նորմեր, որոնք կապված են աշխատավայրում մեկ աշխատողի համար անհրաժեշտ աշխատանքային մակերեսի հետ, և որոնք ՀՀ-ում խախտվում են բազմաթիվ աշխատավայրերում:

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ» N 2.2-002-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրամանի  3.1 կետի 1-ին մասի համաձայն՝

Արտադրական կազմակերպությունների սենքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ են արտադրական կազմակերպություններում արտադրական սենքի ծավալը մեկ աշխատողի համար կազմում է առնվազն 15 մ3  (խորանարդ մետր), ընդ որում սենքի բարձրությունը` 3 մ-ից ոչ պակաս, աշխատանքային մակերեսը` առնվազն 5 մ2  (քառակուսի մետր), . . .

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» N 2.2.4-015-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրամանի  12-14 –րդ կետերի համաձայն՝

Էլեկտրոնային ճառագայթման խողովակով մոնիտորներ ունեցող էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն օժանդակ սարքերի` պրինտեր, սկաներ և այլնի հետ շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 6 մ2 (քառակուսի մետր), իսկ առանց օժանդակ սարքերի շահագործելու դեպքում` 4,5 մ2(քառակուսի մետր) տարածք:

Անկախ օժանդակ սարքերի (պրինտեր, սկաներ և այլն) առկայությունից հարթ դիսկրետ (հեղուկ բյուրեղային, պլազմային) էկրանով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 4.5 մ2 (քառակուսի մետր) տարածք:

Աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մոնիտորների միջև հեռավորությունը լինում է 1.5-ից 2 մ (մետր):

Այսպես, հիշյալ իրավական նորմերի պահանջներին համապատասխանող աշխատանքային մակերես չունեցող աշխատողը կարող է պաշտպանել իր իրավունքները վերոներկայացված իրավական գործիքներով:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ աշխատանքի անվտանգության ապահովման ինստիտուտի կայացման գործում առաջնային դերը պատկանում է պետությանը. պետությունը ոչ միայն կրում է պարտականություն ստեղծել օրենսդրություն, որով ապահովվում է աշխատողի իրավունքները, այլև կրում է պարտականություն վերահսկել, որպեսզի գործատուները կիրառեն այդ օրենսդրությունը, գործատուներն էլ իրենց հերթին ոչ միայն կրում են պարտականություն, հետևելով պետության կողմից սահմանած նորմերին, ստեղծել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ, այլև ծանոթացնել աշխատողներին աշխատավայրում գործող անվտանգության կանոններին, միևնույն ժամանակ՝ ներկայումս առկա են մի շարք իրավական գործիքներ, որոնց միջոցով աշխատողները ևս կարող են պահպանել իրենց իրավունքները և նպաստել ՀՀ-ում աշխատանքի անվտանգության մշակույթի ձևավորմանը:

Նյութի առաջին մասը՝ այստեղ։

 

Մեկնաբանություններ