«Անհրաժեշտ են բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը». ՄԻՊ

Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների:

Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել լիարժեք ու գիտակցել, որ իր կարևոր աշխատանքով կոչված է երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները:

Շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը: Խոսքը հատկապես վերաբերում է սոցիալական ցանցերին, որտեղ նկատվում է նաև ակնհայտ ատելություն և նույնիսկ թշնամանք կոնկրետ անձանց նկատմամբ:

րատվամիջոցներին ու լրագրողներին կրկին հորդորում ենք հեռացնել իրենց հրապարկումների ներքո ծավալվող՝ անհանդուրժողականություն ու ատելություն պարունակող մեկնաբանությունները: Ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակազմի կողմից ձեռնարկվում են  առավելագույն ջանքեր՝ օրենքով նախատեսված իրավասության սահմաններում երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները

Մեկնաբանություններ