ԱՄՆ-ՀՀ համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ

 

Լուսանկարը` justice.am-ի
Լուսանկարը` justice.am-ի

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը սեպտեմբերի 9-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ hամաձայնագրի փոփոխությունը, որով մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության պաշտոնական կայք-էջը:

Ֆինանսավորումը կօգնի ՀՀ կառավարությանն անդրազգային հանցանքների դեմ պայքարելու, իրավապահ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների գործընթացին ուղղված հետագա աշխատանքներում: Այս աջակցության շրջանակում իրականացվող երկկողմ ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների, Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի և մշտական իրավախորհրդատուի ծրագրերը: Այն նաև կնպաստի իրավապահ կարողությունների կատարելագործմանը,  հակաթրաֆիքինգային և հակակոռուպցիոն աշխատանքներին, ինչպես նաև նոր քրեակատարողական  և պրոբացիոն համակարգի զարգացմանը:  

2001թ-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել շուրջ քսաներկու միլիոն ԱՄՆ դոլար: Այս օժանդակությունը և համագործակցությունը խորհրդանշում են ԱՄՆ դեսպանության ու ՀՀ կառավարության  կողմից Հայաստանի իրավապահ ոլորտի արդիականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին ու իրավունքի գերակայությանն ուղղված համատեղ ջանքերը:  

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ