ԱՄՀ-ն Եգիպտոսին վերջին վարկը կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2 մլրդ դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Եգիպտոսին։ ԱՄՀ-ն համաձայնել է տրանշ տրամադրել Եգիպտոսին՝ 2018 թվականի մայիսին երկրում ԱՄՀ փորձագետների իրականացրած ստուգումներից հետո։

 «Եգիպտոսը հստակ իրականացնում է տնտեսական բարեփոխումների ծրագիրը։ Բարեփոխումների արդյունքները շատ ակնհայտ են, և դա դրական արձագանք է գտել միջազգային կազմակերպությունների շրջանում և նոր հնարավորություններ է ստեղծել համաշխարհային ներդրողների համար՝ Եգիպտոսում ներդրումներ կատարելու գործում», -նշել է այս կապակցությամբ Եգիպտոսի Ֆինանսների նախարարը։

ԱՄՀ-ի ղեկավարն իր հերթին նշել է, որ վարկի տրամադրման նպատակն է՝ կայունացնել և ավելի մրցունակ դարձնել Եգիպտոսի տնտեսությունը, աջակցել Եգիպտոսում նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացին։ Հայտնի է, որ 2 մլրդ դոլար գումարի չափով  հաստատված տրանշը կլինի 2016 թվականին ԱՄՀ-ի և Եգիպտոսի միջև համաձայնեցված 12 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող վերջին վարկը:

Մեկնաբանություններ