Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ

Հունիսի 25-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ:

Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձավ առանցքային որոշ հարցադրումների:

Օրակարգային հարցերից բացի, նախատեսված էր նաև ՀՀ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ ընտրվեց առավելագույն ձայներ ստացած Աղասի Դարբինյանին:

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության հղորդագրությունից