ԱԺ-ն ընդունեց 2017 թվականի պետական բյուջեի կատարողականը

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց  Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեցին 65, իսկ դեմ 23 պատգամավոր, արդյունքում որոշումն ընդունվեց:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ օրակարգային հարցերը սպառվել են:

Նշենք, որ հունիսի 19-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

Մեկնաբանություններ