ԱՄՀ-ն խորհուրդ է տվել երիտասարդներին գումար խնայել ծերության համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զգուշացնում է, որ աշխարհի ամենազարգացած երկրներում բնակչության ծերացումը կստիպի պետական ​​կենսաթոշակային համակարգերին հայտնվել բարդ իրավիճակում առաջիկա 30 տարիներին: ԱՄՀ-ն խորհուրդ է տվել պետություններին բարեփոխել կենսաթոշակային համակարգերը, իսկ երիտասարդներին՝ գումար խնայել ծերության համար և հետաձգել կենսաթոշակի անցնելու տարիքը:

Այս կապակցությամբ ԱՄՀ-ն զեկույց է հրապարակել`«Խնայողությունների ապագան. Կենսաթոշակների դերը ծերացող աշխարհում» վերնագրով։ Զեկույցի մեջ Ճապոնիայի և որոշ եվրոպական երկրների օրինակով ԱՄՀ-ն ցույց է տալիս, որ կենսաթոշակային համակարգերում պետք է փոփոխություններ կատարել, սակայն դրա համար առկա են մի շարք խնդիրներ: ԱՄՀ-ն վստահեցնում է, որ այսօրվա երիտասարդների կողմից ապագայի համար մեծ գումարների կուտակումը կարևոր է հետագայում կենսաթոշակային եկամուտների ապահովության համար։

Բնակչությանը բարձր կենսաթոշակ հատկացնող պետություններին ԱՄՀ-ն առաջարկում է «նվազեցնել այդ մեծահոգությունը»՝ բնակչության ծերացումը ճիշտ կառավարելու համար: Խորհուրդ է տրվում նաև խստորեն մշակել այդ համակարգում իրականացվող բարեփոխումները, որպեսզի հնարավոր լինի խուսափել թոշակառուների քանակի նվազեցումից կամ տարեց մարդկանց շրջանում աղքատության տարածումից:Այսպիսով, ԱՄՀ-ն խորհուրդ է տվել աշխատողներին ավելի շատ խնայել և աշխատանքային երկար տարիների փորձ կուտակել։