ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու օրինագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 68.000 դրամ:

2020թ. հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ շուրջ 20%-ով ավելի բարձր աշխատավարձ կստանա:

Ավելի վաղ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի տնտեսությունն ու մյուս ոլորտները շարունակում են բարելավվել: Մասնավորապես, նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո մինչև այս տարվա սեպտեմբեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 65 հազար նոր աշխատատեղ, աճել է արտահանումը, արտաքին պարտքը նվազել է 120 միլիոն դրամով, ավելացրել են պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը, կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու: