Օգոստոսի 25-ից 28-ը հանրապետոթույնում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 28-ը հանրապետությունում բացահայտվել է գողության 26, խարդախության 6, ավտոմեքենա փախցնելու 5, խուլիգանության 2, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել  է 23-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: