Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արտակարգ իրավիճակների նախարարաությունից հաղորդում են, որ օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամայա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           40.40C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               16.20C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           27.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: