Տեղի է ունեցել Մտավոր սեփականության առաջին գլոբալ ֆորումը

2023 թվականի ապրիլի 29-ին տեղի է ունեցել Մտավոր սեփականության առաջին գլոբալ ֆորումը։ Ֆորումի բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոխնախարար Ռաֆայե Գևորգյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, Մտավոր սեփականության հայ իրավաբանների ասոցիացիայի խորհրդի անդամ Մարիամ Այվազյանը:

Բացմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԵՄ և Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՀ նախարարությունների աշխատակիցներ, բուհերի դասախոսներ, իրավաբաններ, փաստաբաններ, ինչպես նաև դատական համակարգի ներկայացուցիչներ:

Ֆորումի շրջանակներում կայացել են պանելային քննարկումներ, քննարկվել են մտավոր սեփականության ոլորտի մի շարք արդի թեմաներ։