Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ԴԱՀԿ պետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանն ու ԴԱՀԿ պետ Արմեն Հարությունյանը: Որոշումներում ասվեւմ է՝

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը. Շահեն ԱՎԱԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով նախարարի  առաջարկությունը, Արմեն Հարությունյանն  իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»։

Մեկնաբանություններ