ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել:
Վարապետի որոշմամբ Տիգրան Ղարիբյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի փոխարինող, Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահապանության նախարարի տեղակալ, իսկ Լիանա Ղալթաղչյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Վարչապետի այլ որոշումներով պաշտոնից ազատվել են Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարներ Խաչատուր Վարագյանը և Սեյրան Պետրոսյանը: