ԵԿՄ անդամների որոշմամբ Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին

Քիչ առաջ ԵԿՄ արտահերթ նիստի ժամանակ որոշվեց կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:

Երկրապահ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչաության անդամները խստորեն դատապարտեցին տեղի ունեցած երևույթը:

Նիստի ընթացքում որոշվեց կասեցնել նաև կառույցի ֆինանասական գործունեությունը և մինչև առաջիկա վարչության նիստը, որը տեղի կունենա հունիսի 24-ին, աշխատանքների համակարգումը կդրվի ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա:

Կստեղծվի նախաձեռնողների խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու համար: