Ստեփանակերտում պատրաստվում են 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովին

«Արցախի Հանրապետության միջազգայնի ճանաչման հիմնախնդիրներն  ու հեռանկարները»

2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2017 թվականի սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն և այլն):

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թհուլիսի 15-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakhrecognition@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև`

  • զեկույցը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Զեկույցը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող առանձին նյութերի ժողովածուի ձևով:

Մանրամասն ԱԵԳՄ կայքում՝ http://aegmm.org/archives/1049

Մեկնաբանություններ