Սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի մանրամասներ

Օգոստոսի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու և նրան սրտի սուր վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:


Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների և հմուտ գործողությունների արդյունքում՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ին, դանակահարություն կատարելու կասկածանքով, իրենց շենքի բակից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Կամո Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:

Ոստիկանության հաղորդմամբ՝ հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կամո Պ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: