«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել

Գործը վերաբերվում է Հայաստանի քաղաքացի, Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի մահվանը՝ ադրբեջանական բանտում: 2010 թվականի սեպտեմբերի 11-ին
Սարիբեկյանը ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարվել էր: Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, հովիվ և գերի ընկնելու պահին ՀՀ ԶՈւ-ում չի ծառայել: Չնայած դրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քաղաքացիական անձին «դիվերսանտ» է ներկայացրել: Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը, գտնվելով ադրբեջանական բանտում, իբր կախվել է: Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանին կա՛մ սպանել են, կա՛մ հասցրել ինքնասպանության: Սա հաստատվում է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը մեկ ամիս հրաժարվում էր վերադարձնել Սարիբեկյանի մարմինը: Ադրբեջանական կողմը Սարիբեկյանի մարմինը Հայաստանին է հանձնել նոյեմբերի 4-ին:

ՄԻԵԴ-ն իր վճռով որոշել է, որ տեղի է ունեցել  Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (արգելում է խոշտանգումը, «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը») խախտում:

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է 60 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում և 2200 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում: