«Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով նիստը չկայացավ. փաստաբանները գործադուլ էին հայտարարել

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստն սկսվեց առանց պաշտպանների:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի դիմումը, որով նա դատարանին տեղեկացնում էր, որ փաստաբանները  չեն ներկայանալու այսօր տեղի ունեցող բոլոր  դատական նիստերին, քանի որ գործադուլ են հայտարարում: Գործադուլի պատճառը կարգադրիչների կողմից փաստաբանների զննությունն է, որը ըստ նրանց անօրինական է և ստորացուցիչ: Դիմումի տակ ստորագրել են սույն գործով փաստաբնները:

Նիտին ներկա էին միայն հանրային պաշտպանները:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց հետաձգել նիստը` համարելով, որ առանց պաշտպանների այն շարունակելը անիմաստ է: Վերջում  հայտնեց, որ հաջորդ նիստին կանդրադառնա գործով 15 փաստաբանների վարքագծին:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին:

Նյութը` Ելենա Արամյան

Մեկնաբանություններ