Գողություն 63 համարի ավտոբուսում

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 19.00-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին և հրավիրել 1965 թ. ծնված Սուսաննա Հ.-ին: 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Գոռ Պ.-ն Աբովյան փողոցում՝ թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում, Սուսաննա Հ.-ից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անցագիր:

Ըստ ոստիկանության` գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: