«Սասնա ծռեր»-ի գործով 2 ամբաստանյալները դատաբժշկական փորձաքննություն կանցնեն

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպանների կողմի միջորդությունը և անձնական երաշխավորությամբ փոխեց նրանց խափանման միջոց կալանքը։ Ամբաստանյալներից Թորոս Թորոսյանի համար դատաբժշկական փորձաքննության նշանակելու միջնորդություն ներկայացրեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, իսկ Վարդան Գերավետյանի համար՝ Դավիթ Գյուրջյանը։

Պաշտպանները նշեցին, որ իրենց պաշտպանյալները պետք է համապատասխան հետազոտություն անցնեն, որն էլ կտա կհստակեցնի, արդյո՞ք հիվանդություններն ու առողջական վիճակը համատեղելի են կալանավորման հետ։ Փաստաբաններից Արայիկ Պապիկյանն էլ իր հերթին 2 միջնորդություն ներկայացրեց կալանքի փոփոխման վերաբերյալ։ Նա միջնորդեց փոխել իր պաշտպանյալներ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոց կալանքը փոխփոխվի՝ վերջիններիս համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը։ Միջնորդության հիմքում Արայիկ Պապիկյանը շեշտեց, որ Թաթուլ Թամրազյանն ու Գևորգ Իրիցյանն ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են համապատասխան ստացիոնար բուժում, ինչը բացակայում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը, դատախազներն իրենց հերթին չառարկեցին, նշելով, որ ամբաստանյալների առողջական վիճակը թույլ է տալիս բավարարել այն։ Հայտարարված ընդմիջման ընթացքում դատարան ժամանեցին երաշխավորություն ներկայացրած պատգամավորները։

Դատարանը պատգամավորներին պարզաբանեց Գևորգ Իրիցյանին և Թաթուլ Թամրազյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա տեղեկացրեց՝ եթե ամբաստանյալները պատշաճ վարքագիծ չդրսևորեն, ապա մուծված 1 մլն գրավ գումարը կդառնա պետության եկամուտը. «Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, ինչի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից: Այդ դեպքում երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրկմամբ: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին»,- պարզաբանելեց դատավորը։

Հերթական ընդմիջումց հետո դատարանը հրապարակեց Թորոս Թորոսյանի և Վարդան Գերավետյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը։ Իսկ ինչպես վերևում նշել էինք՝ դատարանի որոշմամբ՝ ամբաստայալներ Թաթուլ Թամրազյանը և Գևորգ Իրիցյանը ազատ չարձակվեցին։

Մեկնաբանություններ