Ռուսաստանը և Ֆրանսիան ԱՀԿ-ի բարեփոխման համար աշխատանքային խումբ են ստեղծում

Ռուսաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման համար նախարարների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցի շուրջ։ Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը: Վերջինս նշել է, որ երկու երկրները համաձայնության են եկել տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական և առևտրային հարցերով ռուս-ֆրանսիական խորհրդի (CEFIC) նիստի ժամանակ, որը կայացել է օրեր առաջ: «Մենք պետք է համատեղ աշխատանքային առաջարկներ ներկայացնենք ԱՀԿ-ի բարեփոխման վերաբերյալ: Դեռևս վաղ է ասել, թե ինչ առաջարկներ են լինելու դրանք, սակայն մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ», – հավելել է Օրեշկինը։