Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ դատական նիստը: Դատարանը բավարեց քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամանակահատվածով կալանավորվեց 2008  թվականին արյունալի իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց հետ Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրապետության երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ պատրաստվում են բողոքարկել:

Նշենք, որ նիստը երեկ ևս տեղի էր ունեցել, սակայն Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան: Այսօր արդեն նա ներկայացել է դատարան իր պաշտպանների՝ Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հավելենք, որ վերջինս երեկ հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին և նշել, որ իրեն առաջադրված մեղադրանքը ակնհայտ քաղաքական հետապնդում է՝ վենդետա. «Ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը, առնվազն պետք է ԿԸՀ-ի կեսն արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, հանցանք են գործել որոշումներ կայացնելիս և առնվազն ՍԴ վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն և այլն: Այ սա է պատկերը: Դրա համար եմ ասում, որ սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է:  Սա է իրականությունը և սա վտանգավոր պահ է մեր երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև ՍԴ որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ամբողջ իրավական համակարգն այսօր շատ մեծ վտանգի տակ է գտնվում:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը մեջբերում է Սահմանադրության այն ֆրույթը, որը վերաբերվում է նախագահի անձեռնմխելիության դրույթը։

Հավելենք, որ այսօր ՀՔԾ-ն հրապարակեց հաղորդագրություն ըստ որի՝ մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Շենգավիթի դատարան էր ժամանել նաև Յուրի խաչատուչովը։ Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցը քննող դատական նիստը մեկնարկել էր ժամը 18։00-ին, վերջինիս վերաբերյալ որոշումը կհրապարակվի մի փոքր ուշ՝ 00։30-ին։

 

Մեկնաբանություններ