Այսօր կառավարության նիստից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել և սպասում է, որ մակագրվի:
Վերջինս հայտնեց, որ ոչ մի կերպ չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության հետ:
Արսեն Հարությունյանն անդրադարձավ նաև «Ժամանակ» օրաթերթի տարածած այն հայտարարոթյանը, թե Սևանա լճից մարտ-ապրիլ ամիսներին ապօրինաբար բաց է թողնվել 13 մլն խմ ջուր, ինչի արդյունքում իր կողմից յուրացվել է 13 մլն դոլար:
«Ես հորդորում եմ Ժամանակ օրաթերթին ներողություն խնդրել և հերքում տալ, հակառակ դեպքում հարցը լուծում է ստանալու դատական կարգով»,- ասաց նա: