Պրունեան ընդդեմ Ռումինիայի 

Դիմումատուն՝ Պետրու Պրունեան, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1945 թվականին, բնակվում է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով հարուցված դատական գործին։ Մասնավորապես՝ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուի մասին հոդված գրելու համար։

2008 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, Դիմումատուն հեղինակային հոդված է հրապարակել։ Իր հոդվածի մեջ Դիմումատուն կասկածի տակ է դրել թեկնածուներից մեկի ազնվությունը, մեղադրել է նրան կաշառակերության, չմարված վարկեր կուտակելու և ոչ ազնիվ նախընտրական քարոզարշավ իրականացնելու մեջ։

2009 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրություններին մասնակցած թեկնածուն բողոք է ներկայացրել Դիմումատուի դեմ Դատարան։ Նա իր բողոքի մեջ նշել է, որ Դիմումատուի հեղինակային հոդվածը վնասել է իր հեղինակությունը, ինչի հետևանքով նա չի ընտրվել։ Նա նաև բողոքել է Դիմումատուի կողմից 2009 թվականի հունվարին գրված մեկ այլ հոդվածի մասին։

2009 թվականի հուլիսին Առաջին ատյանի դատարանը բավարարել է նախկին թեկնածուի ներկայացրած հայցը և Դիմումատուի նկատմամբ տուգանք է նշանակել՝ 20․000 եվրո գումարի չափով։ Դատարանը պարզել է, որ Դիմումատուն նախկին թեկնածուի մասին կեղծ և զրպարտություն պարունակող տեղեկություններ է տարածել։

Դիմումատուն բողոքել է իրեն տուգանք նշանակելու մասին Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ։ Այնուհետև, Կլուժ-Նապոկա շրջանի Դատարանը Դիմումատուին նշանակված տուգանքի չափը նվազեցրել է և պարտավորեցրել է նախկին թեկնածուին պատճառված վնասի համար վճարել 5․000 եվրո։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Դիմումատուն բողոքել է վնասների հատուցման համար իր նկատմամբ տուգանք նշանակելու որոշման արդարացիության մասին։

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։