Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, անդրադառնալով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` Հյուսիսային պողոտա երեկվա այցին, նկատել է, թե ոստիկանության պետն անտեսել է այդ տարածքում կատարվող կենդանիների ապօրինի առուվաճառքը:Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանության պետը բոլորովին այլ նպատակով էր այցելել Հյուսիսային պողոտա ու չի նկատել կենդանիների վաճառքը:
Հավելենք, որ մայրաքաղաքում կան հատուկ տարածքներ, որտեղ նախատեսված է կենդանիների առուվաճառքը:
Ոստիկանության պետը հանձնարարական է տվել ուսումնասիրել գործընթացը և լուծում տալ բոլոր խնդիրներին: