Պատահար Փափազյան փողոցում. կա զոհ

Հունվարի 21-ին, ժամը 19.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Փափազյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է ծառի:

«ԲՄՎ»-ի վարորդը` 1978 թ. ծնված Հարություն Սեյրանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն: