Գործը վերաբերում է դիմումատուներին իրենց սենյակից վտարելուն, որտեղ վերջիններս սոցիալական վարձակալության պայմանագրով ապրել էին ավելի քան 14 տարի։
Դիմումատուն հեռացել է Ուզբեկստանից և բնակություն հաստատել Սանկտ Պետերբուրգում՝ ստանալով «հարկադրված միգրանտ»-ի կարգավիճակ։ Որդու ծնվելուց հետո միգրացիոն մարմինները դիմումատուին բնակարանում մի սենյակ են հատկացրել։ 2009 թվականին միգրացիոն մարմինները հրամայել են դիմումատուին լքել բնակարանը, քանի որ նա ժամանակին չի դիմել «հարկադրված միգրանտի» կարգավիճակը երկարաձգելու համար։ Միգրացիոն մարմիններին Դիմումատուի կողմից հասցեագրված նամակ-խնդրանքները մնացել էին անպատասխան։
Դիմումատուն միգրացիոն մարմինների որոշումը բողոքարկել է ներպետական դատարաններում, սակայն որևէ հաջողության չի հասել։
Այսպիսով, 2011 թվականին միգրացիոն մարմինները վտարման վարույթ են սկսել Դիմումատուի և նրա որդու դեմ։ Վերջիններս ի պատասխան պնդում էին, որ այդ սենյակը իրենց միակ տունն է և այլ բնակության վայր գտնելը իրենց համար դժվարություններ կառաջացնի։ Այնուամենայնիվ, ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դիմումատուն պարտավոր է հեռանալ պետության կողմից տրամադրված սենյակից, քանի որ նրանք այդտեղ բնակվում են ապօրինի։ Մասնավորապես, սենյակը նախատեսված է նրանց համար, ովքեր համարվում են օրինական «հարկադրված միգրանտներ», ի տարբերություն դիմումատուի, ով կորցրել է իր «հարկադրված միգրանտի» կարգավիճակը և իր որդու, ով երբեք չի ունեցել այդ կարգավիճակը։
2013 թվականին Դիմումատուն, ի վերջո, վտարվել են սենյակից:
Համաձայն կոնվենցիայի 8-րդ հոդվածի (տան անձեռնմխելիության իրավունք) Դիմումատուն բողոք են ներկայացրել իրենց վտարման և, մասնավորապես, դատարանների՝ իրենց գործը քննելու ժամանակ ոչ հավասարակշիռ գործողություններ իրականացնելու դեմ։
Կառավարությունը պնդում է, որ Դիմումատուների՝ իրենց տան անձեռնմխելիության իրավունքի խախտումը անհրաժեշտ էր «հարկադրված միգրանտների» իրավունքները պաշտպանելու համար։ Ներպետական դատարանները, համարելով, որ դիմումատուն կորցրել է իր կարգավիճակը, իսկ դիմումատուի որդին երբեք չի ունեցել այն, եզրակացրել են, որ Դիմումատուն անօրինական կերպով են բնակություն հաստատել և նրանց պետք է վտարել։ Ներպետական դատական ատյանները երբեք չեն քննարկել այն հանգամանքը, որ սենյակը Դիմումատուների միակ բնակության վայրն է և նոր բնակության վայր գտնելը դժվարություն կառաջացնի Դիմումատուի համար։ Ներպետական դատարաններն, այսպիսով, չէին կարողացել հավասարակշռել կողմերի մրցակցային իրավունքները:
Վերոնշյալ նկատառումները դատարանի համար բավարար եղան, որպեսզի վերջինս եզրակացնի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուն արդեն 14 տարի շարունակ ապրել են այդ սենյակում, երբ արձակվել է վտարման հրամանը։ Հետևաբար, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ուժով այդ սենյակը նրանց տունն է եղել ։