Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք անպայման պետք է հասնեն ԱԺ-ի շենք, այդ պատճառով վաղ առավոտից սկսել են փակել մայարաքաղաքի փողոցներն ու մետրոպոլիտենը:
Վերջինս ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ երթևեկությունը կաթվածահար անելու համար. «Մենք այս փոքրիկ ակցիայով պաշտպանում ենք ձեզ ավելի մեծ անհարմարաությունից»: Վերջինս բոլորին կոչ արեց միանալ իրենց:
Ուսանողները փակել են Աբովյան-Կորյուն փողոցը՝ օգտագործելով աղբամաններ: Այս պահին խցանված է Հերացի փողոցը, Երիտասարդական մետրոյից մինչև Բժշկական համալսարան տանող փողոցը, Մաշտոցի պողոտան, Ամիրյան փողոցը, ինչպես նաև Արշակունյաց պողոտան: Որոշ վարորդներ կանգնեցնելով մեքենան ևս միացան ցուցարարներին:
Նշենք, որ մետրոյում ևս տեղի է ունեցել ակցիա: Ցուցարարները պառկել են մետրոյի դնեռների մեջտեղում՝ թույլ չտալով որպեսզի դռները փակվեն: