Բախում Հերացի փողոցում

    10:46 Մեծ թվով ոստիկաններ եկան Հերացի փողոց և ուժ գործադրելով հեռացնում են ուսանողներին Հերացի փողոցից և պատ կազմեցին փակելով փողոցը:

    Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենց նկատամամաբ կռիվ չունեն և բռնություն չեն գործադրեու. «Դուք մեր եղբայրներն եք, մենք չենք պատրաստվում ուժ գործադրել, բայց մենք անցնելու ենք»: Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը և անցան:

    10:40 Ցուցարարները կորտեցին Երևանի պետական Բժշկական հենակետային քոլեջի մուտքի դուռը և ներխուժեցին քոլեջ: Նրանք բղավում են «դասադուլ», «միացեք» և հորդորում ուսանողներին միանալ իրենց:

    «Մյուս անգամ չփորձեք դռները փակել էրեխեքի վրա: Որևէ մեկը չի կարող ձեր վրա դուռ փակել, ուզում եք դասի նստեք, ուզում եք միացեք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

    Նշենք, որ քիչ առաջ Հերացի փողոցում բախում տեղի ունեցավ: Սպիտատակ տոյոտա և սև մերսեդես մակնիշի մեքենաներից դուրս եկան մի քանի հոգի և հարձակվեցին ուսանողների վրա՝ ծեծի ենթարկելով նրանց: 

    Նշենք, որ ոստիկանության ներկայացուցիչները քայլեր չձեռնարկեցին այդ մեքենաներին կանգնաեցնելու համար: Ոստիկանության ներկայացուցիչները հորդորեցին բախումների չգնալ:

    Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ միասին ևս հասավ Հերացի փողոց: