Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է նոր նշանակում։
Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ազատվել է Հրատարակչական բաժնի տնօրենի պարտականություններից։
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Հրատարակչական բաժնի տնօրեն: