ՀՀ ԱԻՆ-տ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 3 մարտական հաշվարկ, 34 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և Ծաղկաձորի կոմունալ բաժնի ջրատարներ:
Դեպքի վայրում են գտնվել փոխմարզպետ Հ. Հայրապետյանը, «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Հունանյանը:
Պարզվել է, որ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանային հատվածին հարակից (Ծաղկաձոր քաղաքի կողմից) սարալանջին այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 7-ը անտառածածկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին. հրդեհի տարածման վտանգ դեպի հարակից բնակելի տարածքներ չի սպառնում:
ժամը 01:31-ի սահմաններում հրդեհն ամբողջությամբ մարվել է: Այրվել է մոտ 48 հա խոտածածկույթ և մոտ 7 հա անտառածածկ տարածք:
Տեղում իրականացվում է հերթապահություն: